Դիլիջանի մշակույթի կենտրոնի հիմնանորոգումը 3 տարի ընթանում էր, հիմա դադարեցված է ։ Այն իրականացնում էր «Արդիանշին» ՍՊԸ-ն։ Դիլիջանից հայտնեցին, որ մշակութի կենտրոնի աշխատողները, գտնվելով հարկադիր պարապուրդի մեջ, ստանում են աշխատավարձի 2/3 մասը։ Տեղեկացա, որ «Արդիանշին» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, վերանորոգման աշխատանքների նոր մրցույթ է անցկացվելու։ «Արդիանշին» ՍՊԸ-ն Դիլիջան քաղաքում իրականացրել է նաև բազմաբնակարան մի քանի շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներ։ Դիլիջանի բնակիչները հայտնում են, որ հիմնանորոգող ընկերությունը քաղաքի մշակույթի կենտրոնի ներսի հատվածի նորոգման աշխատանքները հավուր պատշաճի չի իրականացրել։ Դիլիջան համայնքի ղեկավար, ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը անցած 3 տարում մշակույթի կենտրոնի հիմնանորոգման գործի հանդեպ ինչո՞ւ պատշաճ վերահսկողություն չի իրականացրել։ 2024թ․ դեկտեմբերի 4-ին Տավուշի մարզպետարանի կողմից մշտադիտարկվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հարցում եմ կատարել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, պատասխանել են, որ մարզպետարանի կողմից մշտադիտարկվող ծրագրերից մեկում առկա է ժամկետի ուշացում, դա Դիլիջանի մշակույթի տան հիմնանորոգման ծրագիրն է, «որի համար ձեռնարկվել են միջոցներ՝ 2025 թվականի առաջին եռամսյակում ավարտելու համար»: Ահա այսպես են «»միջոցներ ձեռնարկել»։
Ոսկան Սարգսյան